Հայերեն   English   Русский  

Ամուսնու մահից հետո Սելին Դիոնն առաջին անգամ հարցազրույց է տվել


  
դիտումներ: 1424

Երգչուհի Սելին Դիոնն ամուսնու՝ Ռենե Անգելիլի մահից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել: Նա պատմել է, թե ինչպես է տարել ամուսնու մահը, ինչպես է այդ ցավալի լուրը հայտնել երեխաներին և որոնք են եղել իր վերջին խոսքերն՝ ուղղված սիրելի ամուսնուն:

48-ամյա երգչուհին հայտնել է լրագրողներին՝ մշտապես ամուսնու կողքին է եղել նրա կյանքի վերջին պահերին՝ սիրո խոսքեր ասել Ռենեին մինչ նրա մահը: Դիոնը խոստովանել է ամուսնուն, որ գնահատում է նրա անսահման անհանգստութունը իր կարիերայի, երեխաների և ընդանրապես ընտանիքի հետ առնչվող ցանկացած երևույթի շուրջ: Դիոնը խնդրել է վստահել իրեն՝ հայտնելով, որ ինքն ու երեխաները լավ են, ուստի Ռենեն կարող է հանգիստ խղճով հեռանալ այս աշխահից:

Մինչ երեխաներին իրենց հոր մահվան լուրն ասելը Սելին Դիոնը սկսել է խոսել նրանց հետ «Դեպի վեր» մուլտիպլիկացիոն ֆիլմի մասին: Ֆիլմում գլխավոր հերոսուհին հեռանում է այս աշխարհից՝ փուչիկներով բարձրանալով դեպի վեր: Դիոնը նրբանկատորեն տեղեկացրել է երեխաներին՝ նույն կերպ էլ նրանց հայրն է բաձրացել դեպի վեր: Այնուհետև նրանք դուրս են եկել շքամուտք և բազմաթիվ փուչիկներ բաց թողել դեպի երկինք՝ գոչելով «մենք սիրում եմ ենք քեզ, հայրի՛կ»: Երեխաները համոզված էին՝ փուչիկներն անպայման կհասնեն հայրիկին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: