Հայերեն   English   Русский  

Հայտնի է Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավարի անունը


  
դիտումներ: 540

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր ղեկավարի թեկնածու է հայտարարվել տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, թեկնածուի անունը հրապարակել է իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Օմեր Չելիքը:

Յըլդըրըմի թեկնածությունը դիտարկվելու է «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ մայիսի 22-ին նախատեսված երկրորդ արտահերթ համագումարի ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: