Հայերեն   English   Русский  

Փարիզի մատույցներում հաստատված գայլերի ոհմակը սարսափեցնում է տեղացիներին


  
դիտումներ: 950

Ֆրանսիական իշխանությոնները տագնապած են, Փարիզից ընդամենը 60 կմ-ի վրա գայլերի ոհմակ է կայանել: Այս գիշատիչները առաջին անգամ են այսքան մոտեցել մայրաքաղաքին: Ամենայն հավանականությամբ նրանք եկել են Իտալիայից: Այս տարի գայլերը ոչնչացրել են տեղի ֆերմերներին պատկանով 6000 ոչխար , հաղորդում է The Telegraph-ը:

Մասնագետները կարծում են, որ մեկ գիշերվա ընթացքում գայլը կարող է անցնել 100կմ.:Ֆրանսիայում XX դարի սկզբներին կրակում էին գայլերի վրա, սակայն վերջին տարիներին երկրում գայլերը բազմացումը զգալի է: Այժմ ֆրանսիական անտառներում կան եղնիկներ ու վարազներ, ինչի շնորհիվ գայլերի համար բարենպաստ պայմաններ է ստեղծված, հաշվում են մոտ 300 կատաղած գազան, որոնք սարսափեցնում են ֆերմերներին: Ի ուրախություն վերջիններիս , իշխանությունները թույլ են տվել անհրաժեշտության դեպքում կրակել գայլերին, ինչն էլ զայրացրել է կենդանիների պաշտպաններին:

Ընդ որում, գայլերին սպանելու թույլտվություն վերցնելը բավականին դժվար է: Փորձագետները պնդում են, որ չնայած Փարիզի արվարձանների բնակիչների վախին, գայլերը մարդու համար վտանգավոր չեն:Ինչև է, փորձագետները համոզված են, որ Փարիզի մոտակայքում գայլերի բազմացումը կանխել իշխանություններին չի հաջողվի: Շուտով գայլերը կարող են գրավել Փարիզի հյուսիսումգտնվող շատ շրջաններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: