Հայերեն   English   Русский  

Ողբերգական դեպք. Քաշաթաղի «տաք ջրեր» լճում երեք մարդ է խեղդվել


  
դիտումներ: 872

Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ խեղդվել է երեք մարդ։

Խեղդվողների ինքնությունը ճշտվում է։ Ըստ նախնական լուրերի՝ նրանցից երկուսը Գորիսի բնակիչներ են, մեկը՝ Քաշաթաղի:Հայտնի դարձել,որ սկզբում նրանցից մեկն է փորձել լիճը մտնել եւ խեղդվել է, նրան փորձել են օգնել մյուս երկուսը, սակայն չի հաջողվել եւ երեքն էլ խեղդվել են։Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչից են նրանք մահացել: Նախնական վարկած կա, որ խեղդվել են ոչ թե ջրից, այլ լճում արտանետված գազից։ Սակայն այդ լիճն ունի նաև ձգողական հատկություն և չի բացառվում, որ նրանց մահվան պատճառը հենց ջուրն է եղել: Նշենք նաև, որ ըստ նախնական տեղեկությունների, տղաները գնացել էին այնտեղ ծնունդ նշելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: