Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահը նոր վարչապետին հանձնարարել է կառավարություն ձևավորել


  
դիտումներ: 412

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Էրդողանի աշխատակազմին, հայտարարությունում մասնավորապես նշված է. «Նախագահը հանձնարարել է Բինալը Յըլդըրըմին ձևավորել Թուրքիայի Հանրապետության 65-րդ կառավարությունը՝ հաջողություն մաղթելով նրան»:

Բինալ Յըլդըրըմը, ով Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած կառավարության ժամանակ զբաղեցրել է տրանսպորտի, նավագնացության նախարարի պաշտոնը, մայիսի 22-ին կայացած արտահերթ նիտում ընտրվել է AKP նախագահ: Դրանից հետո Էրդողանը ընդունել է Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը:

Ըստ տեղեկությունների՝ վերջին ժամանակներս Էրդողանի և Դավութօղլուի միջև տարաձայնություն է առաջացել քրդական խնդրի կարգավորման, ինչպես նաև լրագրողների և հասարակության ներկայացուցիչների ձերբակալման շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: