Հայերեն   English   Русский  

Հարուցվել է քրեական գործ` Գյումրու վթարի առիթով


  
դիտումներ: 1362

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է` Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մայիսի 23-ին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Դարբինյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսը Գյումրի քաղաքի թիվ 9ա շենքի դիմացի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մեղատյա էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և ևս 7 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար, նշանակվել են փորձաքննություններ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: