Հայերեն   English   Русский  

Ավստրիայում թուրքական հյուպատոսարանը ենթարկվել է անհայտ անձանց հարձակման


  
դիտումներ: 710

Ավստրիայի Բրեգենց քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը ենթարկվել է անհայտ անձանց հարձակման: 50 հոգանոց դիմակավոր խումբը գիշերվա ժամերին քարեր են նետել հյուպատոսարանի շենքի վրա` կոտրելով ապակիների մեծ մասը:

Հայտնի է, որ հարձակման պատասխանատուները այսպիսով իրենց բողոքն են արտահայտել «Իսլամական պետության» գործողությունների դեմ, որոնք մտել են սիրիական Կոբանի: Ցուցարարները նաև աջակցություն են հայտնել քրդական ՊԿԿ-ին: Ավստրիական ոստիկանությունը ցրել է հավաքվածներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: