Հայերեն   English   Русский  

Ռիոյի օլիմպիական խաղերը հետաձգելու կամ տեղափոխելու դիմումը մերժվել է


  
դիտումներ: 1101

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մերժել է զիկա համաճարակի պատճառով Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը հետաձգելու կամ տեղափոխելու դիմումը:

BBC-ի հաղորդմամբ ԱՀԿ-ին ուղղված բաց նամակում ավելի քան 100 գիտնականներ գրել են, որ զիկա հիվանդության մասին նոր բացահայտումներից հետո ճիշտ չէ թույլատրել խաղերի կազմակերպումը: Ի պատասխան՝ ԱՀԿ-ն հայտարարել է, որ Օլիմպիական խաղերը չեն կարող նպաստել վիրուսի տարածմանը:

Օլիմպիական կոմիտեն նույնպես հայտարարել է, որ իրենք մոծակի խայթոցից առաջացած հիվանդությունը բավարար պատճառ չեն համարում խաղերը հետաձգելու կամ տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ զիկա վիրուսի համաճարակը սկսվել է անցյալ տարի Բրազիլիայում, ինչից հետո աշխարհի շուրջ 60 երկրներում նույնպես գրանցվել են զիկայի դեպքեր: Թեև սկզբնական շրջանում հիվանդության ախտանիշները բավականին մեղմ են, հետագայում այն հանգեցնում է լուրջ խանգարումների՝ նորմայից փոքր գլուխ նորածինների և նյարդային շեղումներ մեծահասակների մոտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: