Հայերեն   English   Русский  

​Մոնակոյի իշխանուհին երկվորյակ է ունենալու


  
դիտումներ: 797

Մոնակոյի իշխան Ալբեր II-ն ու նրա կինը` Շառլենը երկվորյակի ծնողներ են դառնալու: Սպասվում է, որ փոքրիկները լուս աշխարհ կգան տարվա վերջին:

Դեռևս մայիսին էր հայտարարվել, որ թագավորական ընտանիքում ժառանգ է ծնվելու: Մինչ այդ, իշխանական գահի հերթում Ալբերի քույրն էր` իշխանուհի Շառլոտա Կազիրագին, նրանից հետո` Ալբերի զարմիկն ու Շառլոտայի որդին` Անդրեա Կազիրագին, ապա` Անդրեայի որդին` Սաշան:

36-ամյա իշխանուհու համար այս հղիությունն առաջինն է, մինչդեռ նրա 55-ամյա ամուսինը արտաամուսնական կապից պաշտոնապես ճանաչված 2 երեխա ունի, այն էլ` տարբեր կանանցից: Նրանք իշխանական գահի նկատմամբ պահանջ չեն կարղ ունենալ:
Շառլեն Ուիթսթոքը մինչ ամուսնությունը պրոֆեսիոնալ լողորդուհի է եղել ու նույնիսկ Սիդնեյի Օլիմպիական խաղերին է մասնակցել: Ալբերի հետ նա ծանոթացել է 2000-ին, Մոնակոյում լողի մրցույթում հաղթելուց հետո, երբ Ալբերը դեռևս գահաժառանգ չէր: Սակայն նրանց միջև սիրավեպ սկսվեց դրանից 6 տարի անց: 2011-ի հուլիսի 2-ին նրանք ամուսնացան:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: