Հայերեն   English   Русский  

​Այս կինը հաղթահարել է անորեքսիա հիվանդությունը և հպարտանում է իր մարմնի կառուցվածքով


  
դիտումներ: 2806

Մեգան Ջեյն Քրեբբին, որը ժամանակին տառապում էր անորեքսիա հիվանդությամբ, այժմ հպարտանում է իր մարմնի կառուցվածքով և ցանկանում ստիպել բոլորին սիրել իրենց այնպիսին ինչպիսին կան:

Ջեյն Քրեբբի

Ինստագրամյան իր էջում Մեգանը վերջերս մի լուսանկար է տեղադրել, որոնցից մեկում իր որովայնը հարթ է, իսկ մյուսում՝ ոչ այնքան: Նա մակագրել է լուսանկարը այսպես «Մենք մոռացել ենք, թե ինչպիսի տեսք ունի իրական մարմինը՝ առանց խմբագրման և հեռախոսային ֆիլտրերի»:

Մեգանը հայտնել է՝ սովորել է սիրել իր մարմինն անկախ դրա չափսերից ու ձևերից և ոչ մի դեպքում չի պատրաստվում թողնել աշխարհին փորձել իր մարմնին թերություններ վերագրել:

Այս աղջիկը միշտ չէ, որ ընդունել ու սիրել է իր մարմինը: 14 տարեկան հասակում Մեգանը տառապել է անորեքսիայով, երբ նա հիվանդանոցում ստիպված էր հատուկ խողովակի միջոցով սնունդ ընդունել: Մինչ այդ նա հիվանդագին կերպով հաշվում էր յուրաքանչյուր կալորիան և ամեն վայրկյան մարմնամարզություն էր կատարում չգիրանալու համար:

Բուժումն անցնելուց հետո Մեգանից ևս մի քանի տարի ժամանակ պահանջվեց ինքն իրեն սիրելու համար: Մի օր համացանցում նա պատահաբար մի խումբ գտավ, որտեղ բոլոր մարդիկ պաշտում էին իրենց մարմնի կառուցվածքը: Այդ պահից ի վեր Մեգանը հասկացավ՝ ինքդ քեզ ատելը և դիետաներով առողջությունդ քայքայելը լավագույն տարբերակը չէ գեղեցիկ մարմին ձեռք բերելու համար:

Ջեյն Քրեբբի

Այժմ 23-ամյա աղջիկը մշտապես աջակցում է բոլոր այն մարդկանց, ովքեր սննդային խանգարումների հետ առնչվող խնդիրներ ունեն: Մեգանը խոտովանում է՝ արժեր անցնել բոլոր տեսակի դժվարությունների միջով այսօր մարդկանց աջակցելու և նրանց ինքանվստահություն հաղորդելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: