Հայերեն   English   Русский  

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը արարողակարգային հանդիպում ունեցավ գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ


  
դիտումներ: 1008

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը արարողակարգային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխին հաջողություն մաղթեց Հայաստանում իր հետագա ծառայությունն իրականցնելու ընթացքում:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: