Հայերեն   English   Русский  

10 տարածված միֆ ինտրովերտների մասին


  
դիտումներ: 1415

1.Ինտրովերտները խոսել չեն սիրում

Սա ճիշտ չէ: Պարզապես ինտրովերտները խոսում են միայն այն ժամանակ, երբ ասելիք ունեն: Նրանք ատում են անիմաստ խոսակցությունները: Սկսեք զրուցել ինտրովերտի հետ նրան հետաքրքրող թեմայի շուրջ, և նրան լռեցնելը դժվար կլինի:

2.Ինտրովերտներն ամաչկոտ են

Ամաչկոտությունը որևէ կապ չունի ինտրովերտ լինելու հետ: Ինտրովերտները մարդկանցից չեն վախենում. պարզապես նրանց շփվելու առիթ է պետք: Նրանք չեն շփվում միայն հանուն անհարմար լռությունից խուսափելու: Եթե ուզում եք զրուցել ինտրովերտի հետ, պարզապես սկսեք խոսել` առանց ավելորդ քաղաքավարության մասին մտածելու:

3.Ինտրովերտները կոպիտ են

Ինտրովերտները պատճառ չեն տեսնում ինչ-որ մեկին հաճոյանալու համար: Նրանք ցանկանում են, որ ամեն ոք լինի այնպիսին, ինչպիսին կա և գնահատում են անկեղծությունը: Ցավոք որոշ դեպքերում անկեղծությունն այնքան էլ տեղին չէ, և ինտրովերտներից մեծ ջանքեր են պահանջվում թաքցնելու իրենց իրական կարծիքը:

4.Ինտրովերտները չեն սիրում մարդկանց

Ճիշտ հակառակը` ինտրովերտների համար խիստ թանկ են նրանց փոքրաթիվ մտերիմ ընկերները, որոնց կարելի է հաշվել մի ձեռքի մատների վրա: Եթե ձեր բախտը բերել է, և ինտրովերտը ձեզ իր ընկերն է համարում, ապա նա ամենայն հավանականությամբ ձեր ամենահավատարիմ ընկերը կլինի ողջ կյանքի ընթացքում:

5.Ինտրովերտները չեն սիրում հասարակական վայրեր

Անհեթեթություն է: Ինտրովերտները պարզապես չեն սիրում չափազանց երկար գտնվել բազմաթիվ մարդկանց միջավայրում: Նրանք սովորաբար փորձում են խուսափել հասարակական միջոցառումների թոհուբոհից միայն այն պատճառով, որ շատ արագ են ընկալում ինֆորմացիան ու կարիք չունեն երկար ժամանակ մնալ նույն վայրում: Որևէ միջոցառում այցելելուց կարճ ժամանակ անց նրանք պատրաստ են գնալ տուն, «վերալիցքավորվել» և մարսել ստացած ինֆորմացիան: Իրականում «վերալիցքավորվելը» շատ կարևոր է ինտրովերտների համար:

6.Ինտրովերտները միշտ ցանկանում են միայնակ լինել

Ինտրովերտները լիովին հարմարավետ են զգում սեփական մտքերի հետ: Նրանք շատ են մտածում: Նրանց դուր է գալիս սեփական մտքում գլուխկոտրուկներ ստեղծել և լուծել դրանք, սակայն ինտրովերտներն իրենց շատ միայնակ կզգան, եթե չգտվի մեկը, ում կարելի է պատմել նոր բացահայտումների մասին: Կյանքի որոշակի փուլում նրանք լիարժեք և անկեղծորեն կապված են ՄԵԿ ՄԱՐԴՈՒ հետ:

7.Ինտրովերտները տարօրինակ են

Ինտրովերտներից շատերն անհատապաշտ են: Նրանք չեն գնում ամբոխի ետևից և ցանկանում են գնահատված լինել անհատական արժանիքների համար: Նրանք մտածում են որպես անհատ և այդ պատճառով հաճախ մարտահրավեր են նետում ընդունված նորմերին: Որոշում կայացնելիս ինտրովերտները հաշվի չեն առնում այդ պահին ինչն է նորաձև կամ ընդունված:

8.Ինտրովերտները մեկուսացած են

Ինտրեվերտներն այն մարդիկ են, ովքեր առաջին հերթին ուշադրություն են դարձնում սեփական մտքերին և զգացմունքներին: Դա չի նշանակում, որ նրանք ի վիճակի չեն նկատել այն ամենն, ինչ կատարվում է իրենց շուրջ, պարզապես սեփական ներաշխարհն ավելի կարևոր և տեսանելի է նրանց համար:

9.Ինտրովերտները չեն կարողանում լիարժեք հանգստանալ և զվարճանալ

Ինտրովերտները սովորաբար սիրում են հանգստանալ տանը կամ բնության գրկում, այլ ոչ թե մարդաշատ վայրերում: Եթե շրջապատում չափից շատ աղմուկ և խոսակցություններ են լսվում, ինտրովերտներն ինքնամփոփ են դառնում: Նրանց ուղեղը չափազանց զգայուն է դոֆամին կոչվող միջնորդանյութի նկատմամբ: Ընդհանրապես ինտրովերտների և էքստրավերտների նյարդային ուղիները տարբեր են:

10.Ինտրովերտները կարող են «ուղղվել» և դառնալ էքստրավերտ

Եթե ինտրովերտները չլինեին, աշխարհում զգալիորեն կնվազեր գիտնականների, երաժիշների, նկարիչների, գրողների, մաթեմատիկոսների և փիլիսոփաների թիվը: Ուստի ավելի լավ է էքստրավերտները սովորեն ճիշտ հաղորդակցվել նրանց հետ: Ինտրովերտները չեն կարող «ուղղվել», և անհրաժեշտ է հարգել նրանց բնական խառնվածքը և մեծ ներդրումը մարդկության զարգացման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: