Հայերեն   English   Русский  

«Ռոլան Գարոս». Նովակ Ջոկովիչը համալրում է թենիսի լեգենդների շարքը. տեսանյութ


  
դիտումներ: 550

Ֆրանսիայի Բաց առաջնության եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն հաղթանակ տարավ երկրորդ ռակետ Էնդի Մարեյի նկատմամբ։

Առաջին սեթը ձախողելուց և 3։6 հաշվով պարտվելուց հետո սերբ թենիսիստը հաջորդող 3 սեթում առավել վստահ հանդես եկավ՝ հաղթելով 6:1, 6:2, 6:4 հաշվով : Նոլեն կարիեչայում առաջին անգամ նվաճեց «Ռոլան Գարրոսում»։

Նովակ Ջոկովիչ

Նովակ Ջոկովիչն ընդհանուր 11 անգամ հաղթել էր «Մեծ Սաղավարտի» մյուս մրցաշարերում՝ Ավստրալիայի Բաց առաջնությունում (6), «Ուիմբլդոնում» (3) և ԱՄՆ-ի Բաց առաջնությունում (2), իսկ Ֆրանսիայի Բաց առաջնությունում հաջողության չէր հասել։

Այս հաղթանակը Նովակ Ջոկովիչին թույլ տվեց հավաքել կարիերայի սաղավարտը՝ տարբեր տարիների հաղթելով «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում: Նախկինում դա հաջողվել էր ընդամնենը 6 թենիսիստների՝ Ռոդ Լեյվերին, Անդրե Աղասիին, Ռոջեր Ֆեդերերին, Ռաֆայել Նադալին, Ռոյ Էմերսոնինև Ֆրեդ Պերիին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: