Հայերեն   English   Русский  

​Ձվի համաշխարհային օրը


  
դիտումներ: 1086

Այսօր Ձվի համաշխարհային օրն է: Աշխարհի շատ երկրներում հոկտեմբերի երկրորդ ուրբաթ նշվում է Ձվի համաշխարհային օրը.բոլոր ձու սիրողների տոնը:

Պատմությունը հետևյալն է.1996-ին Վիենայում Ձվի միջազգային հանձնաժողովը հայտարարեց, որ «ձվի տոնը» կնշվի ամեն հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը: Հանձաժողովը կարծում է, որ դրա համար մի շարք պատճառներ կան:

Վերջին տասնամյակներում ձվի մասին վատ բաներ շատ է ասվել, սակայն վերջին գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ բոլորովին պետք չէ խուսափել այդ սննդամթերքից: Ձվի մեջ հեշտ յուրացվող բարձրարժեք սպիտակուց կա, օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութեր, այդ թվում` վիտամիններ ու հանքանյութեր, հակաօքսիդանտներ, որոնք օգնում են որոշ հիվանդությունների դեպքում: Հակառակ համընդհանուր կարծիքի, ձուն խոլեստերինի մակարդակը չի բարձրացնում: Դրա համար էլ օրական մեկ ձու ուտելը նույնիսկ օգտակար է:
Հետաքրքիր է, որ ձվի սպառման առումով համաշխարհային առաջատար է Ճապոնիան: Նույնիսկ մանկական հայտնի երգ ունեն` «Տամագո, տամագո»:
Իսկ ամերիկացիներն այդ թանկարժեք մթերքի հանդեպ իրենց վերաբերմունքը արտահայտում են ամենամյա տոնով` «Հսկայական օմլետի օրը» նշելով:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: