Հայերեն   English   Русский  

Սրտանոթային հիվանդությունների պատկերը Հայաստանում


  
դիտումներ: 1865

«Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար սրտաբան Մարինե Օրդյանն այսօր լրագրողներին ներկյայացրեց սրտանոթային հիվանդությունների պատկերը Հայաստանում։

Սրտաբանը նշեց, որ սրտանոթային հիվանդություններից մահացությունն ամենաբարձրն է՝ մահացությունների 30 տոկոսը։ Իսկ այդ մահացությունների ութսուն տոկոսը կազմում են ինֆարկտից ու ինսուլտից մահվան դեպքերը։

Մասնագետը ցավով արձանագրեց նաև, որ գնալով սրտանոթային հիվանդությունների երիտասարդացման միտում է նկատվում թե Հայաստանում, թե ողջ աշխարհում։

Խոսելով սրտանոթային հիվանդությունների առաջացմանը նպաստող գործոնների մասին, Մարինե Օրդյանն առանձնացրեց բազմաթիվ գործոններից նստակյաց կյանքը, ծխախոտի օգտագործումը, խմիչքի չարաշահումը, ավելորդ քաշը։ Բայց վերջին տարիներին գերակշռում է նյարդահոգեբանական ծարաբեռնվածությունը. «բացասական էմոցիաները, սթեսները, որ ստանում ենք հեռախոսից, համացանցից, հեռուստատեսությունից, ավելացնում են օրգանիզմում ադրենալին հորմոնի քանակությունը, որն էլ բերում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը»,-նշեց Մարինե Օրդյանը։

Քանի որ սրտանոթային հիվանդությունները խրոնիկ են և պրոգրեսիվ բնույթ ունեն, մասնագետը խորհուրդ է տալիս բոլորին ինքնաբուժմամբ չզբաղվել, այլ սրտանթային հիվանդությունների ախտանիշներ նկատելով /կրծոսկրի հետևում առաջացող սեղմոցը, որը տարածվում է աջ կամ ձախ ուսագլուխ, գլխապտույտ, խոսելու ունակության հանկարծակի խանգարում, գունատություն և այլն/ անպայման դիմել համապատասխան մասնագետի։ Որքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան հիվանդությունը շուտ կնահանջի։

Մանսագետը խորհուրդ տվեց նաև հետևել զարկերակային ճնշմանը, արյան մեջ խոլեստերինի, շաքարի քանակությանը, հրաժարվել ծխախոտից, ֆիզիկապես լինել ակտիվ, պրոֆիլակտիկ նկատառումներով տարին մեկ այցելել պոլիկնիլիկա։

«Անկախ»-ի հարցին՝ այս եղանակային պայմանները ինչպես են ազդում սրտանոթային հիվանդություններով տառապողների ինքնազգացողության վրա, Մարինե Օրդյանը պատասխանեց, որ, աշնանը և հատկապես գարնանը օդի ջերմաստիճանի փոփոխությունը, ցիկլոնների տեղաշարժը բացասաբար է ազդում սրտանոթային հիվանդություններով տառապող հիվանդների ինքնազգացողության վրա, և այն մարդը, ով ունի նման հիվանդություն, պետք է անպայման այցելի իր բժշկին։

Եվ վերջում սրտաբանը խորհուրդ տվեց կենցաղային խնդիրների պատճառով չնյարդայնանալ, ներել դիմացինին և դրական էմոցիաներով հագեցնել օրը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: