Հայերեն   English   Русский  

​Հոկտեմբերի 15-ը գյուղի կանանց տոնն է


  
դիտումներ: 1358

1995թ. սեպտեմբերին Պեկինում ՄԱԿ-ի կանանց խորհրդաժողովի ժամանակ առաջարկվեց գյուղի կնոջ համաշխարհային օրը նշելու գաղափարը և ընդունվեց, որոշվեց այն նշել ամեն տարի՝ հոկտեմբերի 15-ին՝ պարենի համաշխարհային օրվա /հոկտեմբերի 16/ նախօրեին, գյուղի կնոջ դերը սննդամթերքների արտադրության և պարենային անվտանգության գործընթացում ընդգծելու համար:

Արդյոք նշում է գյուղացին իր օրն ու արդյոք այդ հազարավոր հոգսերի մեջ նկատվում են տոները: Գյուղի կանայք առանցքային դեր են խաղում գյուղական վայրերի տնտեսությունների զարգացման գործընթացում, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Շատ զարգացող երկրներում կանայք ունեն կարևոր դեր մշակաբույսերի աճեցման գործում և գյուղատնտեսության այնպիսի ճյուղում, ինչպիսին անասնապահությունն է: Գյուղի կանայք իրենց ընտանիքները ապահովում են սննդամթերքով, ջրով և վառելիքով, զբաղվում են նաև ոչ գյուղատնտեսական գործունեությամբ, որը կարևոր նշանակություն ունի կայուն միջոցների ապահովման և տնային տնտեսությունների պարենային անվտանգության համար: Բացի դրանից կանայք կատարում են կարևոր ֆունկցիա՝ զբաղվելով երեխաների, մեծահասակների և հիվանդների խնամքով:

Գյուղի կանանց հարցերով արդեն 60 տարի է՝ զբաղվում է ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերի հանձնաժողովը:
· Աշխարհում բնակչության 1.6 մլրդը գյուղի կանայք են, որը կազմում է աշխարհի բնակչության 1/4-ից ավելին:
· Կանանց բաժին է ընկնում հողի 2%-ը և գյուղատնտեսական վարկերի միայն 1%-ն է բաժին ընկնում կանանց:
· Բնակչության խոցելի խավի 2%-ը կազմում են կանայք:
· 1970թ-ից աղքատության մեջ ապրող գյուղի կանանց թիվը կրկնապատկվել է:
Շիրակի մարզ գյուղ Լուսակերտի բնակչուհի Կարինե Սիմոնյանը Անկախի հետ զրույցում նշեց, որ կինն ամեն տեղ պետք է երջանիկ լինի: Կարեւոր չէ, դա գյուղ է, քաղաք, կղզի, կնոջը հասկանալը դժվար է, բայց ոչ անկարելի: Գյուղի կինն անդադար աշխատում է, չարչարվում, բայց վայելում իր աշխատանքի քաղցր պտուղները: Գյուղի կինն այսօր հեռու է համացանցից, զանազան գունագեղ խանութներից, բարձրակրունկ կոշիկներից ու վառ գույն ունեցող շրթներկից, բայց նա ամեն օր շնչում է մաքուր օդ, սնվում համեղ ու օրգանական սնունդով եւ ականատես լինում դաշտերի, ծառ ու ծաղիկների գեղեցկությանը: Տարբերվում են քաղաքում բնակվող կանայք գյուղացի կանանցից, դա փաստ է, բայց ոչ բոլոր քաղաքաբնակ կանայք կարող են ապրել գյուղում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: