Հայերեն   English   Русский  

Ձկնորսական կարթով ձուկ որսալիս քաղաքացին գետից դուրս է բերել օձերով լի ցանց


  
դիտումներ: 827

Հունիսի 26-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մոտակայքում, ձկնորսական կարթով ձուկ որսալիս քաղաքացին գետից դուրս է բերել ցանց՝ լի օձերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ցանցը նախատեսված է խեցգետին որսալու համար, ներսում առկա են մոտ 25 օձ, որից 24-ը սատկած են:

Փրկարարներն իժ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: