Հայերեն   English   Русский  

Սերբիայի սրճարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհեր կան


  
դիտումներ: 860

Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սերբիայի ոստիկանությանը, առնվազն 5 մարդ է զոհվել, իսկ 20-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Կալաշնիկովի ավտոմատով զինված մի տղամարդ ներխուժել է սրճարան և կրակ բացել այցելուների վրա: Գրում է Gazeta.ru.-ն:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սերբիայի հյուսիսում գտնվող Զրենյանին քաղաքի հարևանությամբ գտնվող գյուղում:

Հաղորդվել է, որ զինված տղամարդը սկզբից կրակ է բացել իր կնոջ և մեկ այլ կնոջ վրա, իսկ այնուհետև վիրավորել այլ պատահական այցելուների:

Հրաձգությունն իրականացրած տղամարդը ձերբակալվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: