Հայերեն   English   Русский  

Պայթյուն Թուրքիայում, մահացել է Սիրիայի երկու քաղաքացի


  
դիտումներ: 411

Սիրիայի հետ սահմանակից թուրքական Հաթայի նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով մահացել է Սիրիայի երկու քաղաքացի: Այս մասին հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը:

Ըստ տեղեկության՝ պայթյունը որոտացել է այն պահին, երբ սիրիացիները ռումբ էին պատրաստում: Պայթյունից հետո բնակարանում, որում ապրում էին Սիրիայի քաղաքացիները, մեծ թվով զինամթերք է հայտնաբերվել:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: