Հայերեն   English   Русский  

Արժույթի միջազգային հիմնադրամը նոր զեկույցում անդրադարձել է Հայաստանին


  
դիտումներ: 1178

Արժույթի միջազգային հիմնադրամի նոր զեկույցով է հանդես եկել, որում ամփոփել է տնտեսական պայմանները ամբողջ աշխարհում 2014 թվականի ընթացքում: Այս զեկույցի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:

«Ըստ զեկույցի` իրավիճակն աշխարհում լի է ռիսկերով և անորոշությամբ: 2014 թվականին համաշխարհային տնտեսությունը 2013 թվականի մակարդակին է մնացել ` աճելով 3.3 տոկոսով: 2019 թվականին այդ թիվը կկազմի ընդամենը 4 տոկոս: Այս ամենը ցույց է տալիս, որ տնտեսության զարգացման տեմպերը ամբողջ աշխարհում դանդաղել են», - ասաց Վիլեն Խաչատրյանը: Տեսանելի աճ է գրանցվել ԱՄՆ-ում, Եվրոպական միությունում տնտեսության աճը կազմել է 1.4 տոկոս: ԱՊՀ տարածքում տնտեսությունը աճել է 0.8 տոկոսով: ՌԴ-ի տնտեսությունը անգամ 1 տոկոսով չի աճել: Տնտեսագետը գտնում է, որ Եվրոպական տարածաշրջանում ռիսկերի շրջան է սկսվել:
Ըստ տնտեսագետի ` երկարաժամկետ տոկոսադրույքներն 0.6 տոկոսով կաճեն, փողերը ավելի էժան կլինեն և վարկավորման համար ավելի լավ պայմաններ կլինեն:
Արժույթի միջազգային հիմնադրամի անդրադարձ է կատարվում նաև ոսկուն: Ամբողջ աշխարհում 12 տրիլիոն դոլարի ոսկու պաշար կան; Ամենամեծ պաշարներ ունեն Չինաստանը և ճապոնիան. դոլարի դիրքերի թուլացման պայմաններում այս երկրները նախընտրում են ոսկին:
Ըստ զեկույցի` Հայաստանի տնտեսությունը առաջիկա 5-6 տարիների ընթացքում իր ներուժը ամբողջովին օգտագործելու դեպքում անգամ մեծ աճի չի հասնի. «Մեր տնտեսության զարգացման միտումը դանդաղել է; Դա բացատրվում է նաև մեծ կախվածությամբ ռուսական շուկայից, որը նույնպես վատ վիճակում է գտնվում», - նշեց Վիլեն Խաչատրյանը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: