Հայերեն   English   Русский  

​Թուրքիան միլիարդավոր դոլարների շահույթ կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ. Հուրիեթ


  
դիտումներ: 3302

Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիային կբերի հավելյալ 10 մլրդ դոլար եկամուտ առաջիկա երկու տարում: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» թերթը` հղում կատարելով «Ata Invest» ընկերության զեկույցին:

«Ի շնորհիվ Ռուսաստանի հետ զբոսաշրջային և առևտրային հարաբերությունների բարելավման` Թուրքիան կապահովի իր էկոնոմիկայում մոտ 4.5-5 մլրդ դոլար լրացուցիչ աճ մեկ տարում, այսինքն` մոտ 10 մլրդ դոլար երկու տարվա ընթացքում»,-նշված է զեկույցում:

Զեկույցի հեղինակները ընդգծում են, որ Թուրքիան տեղակայված է աշխարհի ամենավտանգավոր շրաջններից մեկում, և նրա պատմության մեջ Պարսից ծոցի պատերազմից ի վեր խաղաղ շրջան չի եղել: Ընդ որում` նրանք որպես ամենավտանգավոր իրադարձություն համարում են Մոսկվայի և Անկարայի միջև լարվածության ավելացումը` պայմանավորված 2015թ. նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցմամբ:

Այն բանից հետո, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինին հղեց նամակ` ափսոսանք և ներողություն հայտնելով պատահարի առնչությամբ, երկու երկրների միջև հարաբերությունները սկսել են վերականգնվել: Հունիսի 30-ին Ռուսաստանի նախագահը չեղարկել է Թուրքիա չարտերային թռիչքների արգելքն ու այդ երկիր տուրիստական փաթեթների վաճառքի սահմանափակումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: