Հայերեն   English   Русский  

Լարսում հերթի մեջ 37-ամյա քաղաքացի է մահացել


  
դիտումներ: 480

Այսօր վաղ առավոտյան Լարսի անցակետում հերթի մեջ ինֆարկտից ԼՂՀ քաղաքացի է մահացել: Այդ մասին գրում է armtimes-ը՝ հղում տալով Վլադիկավկազի հայ համայնքի ներկայացուցիչներից Էրիկ Հովհաննիսյանին: Տեղի հայերից ոմանք պնդում են, որ Հովհաննիսյանը հայության շտապ օգնությունն է համարվում՝ ինչպես բոլոր դժվարին իրավիճակներում, այնպես էլ Լարսում ստեղծված իրավիճակի հետ կապված իր օգնությունը ցուցաբերելով հայերին:

«37 տարեկան տղա է, 1979 թվականին ծնված, Մակարյան Արսենանունը: Հերթի մեջ կանգնած է եղել, ինֆարկտ է խփել առավոտ շուտ ժամը 04:30-ի սահմաններում: Ինձ ԱԻՆ-ից զանգեցին, եկանք, դագաղ բերեցինք, մի կերպ ճանապարհ ազատելով դին ուղարկեցինք Ղարաբաղ»,- պատմեց Հովհաննիսյանը, հավելելով, որ մահացած քաղաքացին երթուղայինի վարորդ էր: Էրիկ Հովհաննիսյանն ասաց, որ զոհված քաղաքացու վարած մեքենայում գտնվող ուղեւորները տեղափոխվել են մեկ այլ մեքենա, որը վարում էր մահացած Արսեն Մակարյանի կնոջ եղբայրը:

Էրիկ Հովհաննիսյանի խոսքով Լարսում ներկայումս շատ մեծ հերթեր են, ինչը պատճառ է հանդիսանում մարդկանց նյարդային եւ այլ խնդիրների առաջացման համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: