Հայերեն   English   Русский  

Հայ ճանաչված ըմբիշ Ռոման Ամոյանի զարմիկը՝ Եվրոպայի չեմպիոն


  
դիտումներ: 953

Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը։

Հուլիսի 23-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:


69 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը հաղթանակ տարավ Ալբերտ Եղիկյանի նկատմամբ: 9:0 հաշվով։

Մինչ եզրափակիչ փուլ հասնելն Ամոյանը հաղթանակ էր տարել գերմանացի, ռուս, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին (30:0):

Հայաստանի հավաքականի անդամ` Սամվել Գրիգորյանը (50 կգ) եզրափակչում 0:9 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին և դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Գալստյանը նույն քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց:

«Ըմշամարտի համաշխարհային միությունը թույլ է տալիս պատանեկան առաջնություններում` յուրաքանչյուր քաշային կարգում, ներկայացնել նույն երկրի 2-ական մարզիկ` այս կերպ խթանելով մարզաձևի զարգացումն ու տարածումը»,- ասվում է հաղորդման մեջ։

Հուլիսի 24-ին մրցագորգ են դուրս գալու 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: