Հայերեն   English   Русский  

Իրանցի գիտնականին մահապատժի են ենթարկել` ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ վաճառելու մեղադրանքով


  
դիտումներ: 961

Իրանի արդարադատության նախարարությունը հաստատել է միջուկային ոլորտի գիտնական Շահրամ Ամիրիին կախաղան բարձրացնելու միջոցով մահապատժի ենթարկելու տեղեկությունը՝ մանրամասնելով, որ վերջինս եղել է ամերիկյան լրտես ու պետական գաղտնիքներ է փոխանցել Վաշինգտոնին:

Ինչպես հայտնում է BBC-ն, ռադիոակտիվ իզոտոպների գծով մասնագետը 2009թ. առեղծվածային պայմաններում անհետացել էր Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից հետո, ինչից մեկ տարի անց հայրենիք էր վերադարձել Վաշինգտոնից: Վերադառնալուց հետո նա հայտարարել էր, որ իրեն փախցրել էին ամերիկյան հատուկ գործակալները, և կտտանքների ու տանջանքների միջոցով ինֆորմացիա ստացել: Վերադառնալիս նրան դիմավորել էին որպես հերոսի, սակայն ավելի ուշ ԱՄՆ կողմը հայտարարել էր, որ նա սեփական հայեցողությամբ էր ինֆորմացիա փոխանցել ամերիկյան կողմին: Դրանից հետո նրան ձերբակալել էին, մինչև որ կայացվել էր մահապատժի ենթարկելու վճիռը:

Իրանական իշխանությունների ունեցած տեղեկությունների համաձայն՝ գիտնականն ԱՄՆ-ին է փոխանցել մի շարք կարևոր պետական գաղտնիքներ: Ամերիկյան կողմի պնդմամբ՝ գիտնականը պետական գաղտնիքները վաճառել է 5 մլն դոլարի դիմաց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: