Հայերեն   English   Русский  

Հայտնի է Երեւանի նոր ոստիկանապետի անունը


  
դիտումներ: 970

Երեւանի ոստիկանապետի թեկնածուի անունը հայտնի է: NEWS.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնում պատրաստվում են նշանակել Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին:

Մարտիրոսյանը այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխվելու է Երեւան:

Սարգիս Մարտիրոսյանը 2015-2016 թթ. եղել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, իսկ ոստիկանության պետի 2016 թ. մարտի 2-ի հրամանով նշանակվել էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնին:

Նշենք, որ Երեւանի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին այսօր՝ օգոստոսի 8-ին ազատել են զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել էին կարգապահական տույժերի: Կարապետյանին խիստ նկատողություն էին տվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: