Հայերեն   English   Русский  

Ես պատրաստ էի մինչև վերջ մենամարտելու. Վլադիմիր Մարգարյան


  
դիտումներ: 348

Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանի կարծիքովʼ ինքը պատրաստ էր Օլիմպիական չեմպիոնի դեմ մենամարտին։ Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

«Ինքնազգացողությունս լավ է, սակայն ինձ վատ եմ զգում, որ մենամարտը սխալ ընթացք ստացավ։ Մրցակիցս այդքան էլ զորեղ չէր, թեպետ Օլիմպիական չեմպիոն էր։ Ես անգամ չէի էլ մտածում, թե Օլիմպիական չեմպիոնի հետ էի մենամարտում։ Ես պատրաստ էի մինչև վերջ մենամարտելու։ Վնասվածքը ստացել էի առաջին մենամարտի ժամանակ, և հնարավոր չէր վերքը փակել երկու օրում»,- շեշտեց Մարգարյանը։

Մարգարյանն Օլիմպիական խաղերի երկրորդ մենամարտի առաջին ռաունդում բժիշկների որոշմամբ՝ ունքի բացվածքի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: