Հայերեն   English   Русский  

Գյուլենը հա՞ յ է


  
դիտումներ: 1199

Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս ասել է աշխարհին եւ իր ժողովրդին, որ «իսլամ» եւ «ահաբեկչություն» բառերը չպետք է միասին օգտագործվեն, քանի որ մուսուլմանները չեն կարող լինել ահաբեկիչներ: Էրդողանը պնդում է, որ այն ուսանողները, որոնք հաճախում են Թուրքիայի կրոնական Իմամ Հաթիփ վարժարաններ, երբեք չեն դառնա ահաբեկիչներ:

Սակայն Էրդողանը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ մեղադրում է նախկինում իր մտերիմ ընկեր եւ դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին` սուննի իմամին: Այս իրավիճակն բավականին ձեռնտու է նախագահին եւ Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) ղեկավարությանը: Ընդունել, որ մուսուլմանները կարող են միտումնավոր վնասել եւ նույնիսկ սպանել այլ մուսուլմանների, հեշտ չէ թուրքերի մեծամասնության համար: Այսպիսով, ինչ կարելի է անել շրջանցելու այս անհարմար իրողությունը:

Ամենահեշտ լուծումը կլինի վերակենդանացնել մի գաղափար, որը թուրքերը օգտագործել են անցյալում, այսինքն, հռչակել թշնամուն ոչ մուսուլման եւ այլազգի: Այս դեպքում հայը հերթական անգամ ի հայտ է գալիս որպես մտացածին մեղադրյալ, որպեսզի օգնի թուրքերին մեղմել իրենց անհանգիստ խիղճը:

Այսպիսով, մի քանի իշխանամետ գործիչներ հորինել են մեղադրանքներ` հայի կնիք դնելով Գյուլենի վրա: Նման մեղադրանքներ հնչել էին մինչեւ հուլիսի 15-ը, սակայն դրանից հետո առավել հնչեղություն ձեռք բերեցին: Օրինակ, հունիսի 6-ին, պրո-ԱԶԿ-ական Օսմանյան Ակումբները (Osmanli Ocaklari) հռչակել էին Գյուլենին հայ` հղում անելով նրա ընտանեկան ծառին: Մյուսները պնդում են, որ, այսպես կոչված Գյուլենականների ահաբեկչական կազմակերպությունը (տերմին, որն Անկարան օգտագործում է Գյուլենի հետեւորդներին անդրադառնալիս), ներազդել է Գերմանիայի խորհրդարանի` հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման վրա:

Տարբեր գործիչներ, այդ թվում` պատմաբան Քադիր Միսիրօղլուն, պնդում են, որ Գյուլենի հայրը հայ էր, իսկ մայրը` հրեա: Միսիրօղլուն նաեւ պնդում է, որ Գյուլենը պատկանում էհրեաների այն համայնքին, որը (ինչ - որ կերպ) դարձել է հայկական: Ուլտրաազգայնական գործիչները ևս անմասն չեն մնացել նման պնդումներից:

Բացի այդ, բազմաթիվ թերթերի սյունակագիրները շարունակում են նախազգուշացնել Գյուլենի շարժման դեմ: Օրինակ, «Նոր Խոսք» (Yeni Soz) թերթի սյունակագիր Զան Քեմալ Օզերը գրել է.«Գյուլենի մայրը հրեա է եւ հայրը` հայ: Նա սատանա է, որը մեծացել է մեր ժողովրդից վրեժխնդիր լինելու համար: Նա մուսուլման չէ, այլ Վատիկանի խորհրդի անդամ»:

Եվս մեկ սյունակագիր նշում է, որ մի քանի ահաբեկչական կազմակերպություններ, այդ թվում` Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK), «հայկական կառույցներ են»:

Մինչ այդպիսի հոդվածները սկսում են շրջանառվել սոցիալական լրատվամիջոցներով, մի քանի միայնակ ձայները պայքար սկսեցին նման ատելության խոսքի դեմ:Մեկ անհայտ անձը թվիթերում գրել էր. «Պնդել, որ Գյուլենը հայ է, ինչ-որ դիտարկում կամ տեսդակետ չէ: Դա վերացման եւ բնաջնջման գործընթացի սկիզբն է»:

Հետեւելով օգոստոսի 8-ին Ստամբուլում կայացած Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքին` մի քանի դիտորդներ երկրի քաղաքական ղեկավարների հռետորաբանության մեջ նկատել էին խոր այլատյացության ակունքներ:

Մտահոգիչը միայն այն չէ, որ թուրք ղեկավարները ազատորեն օգտագործում էին այդպիսի ատելությամբ լի հռետորաբանություն, այլ այն, որ դա դարձել է նորմալ ժամանակակից Թուրքիայում: Նման անզսպության պայմաններում պետք է, այնուամենայնիվ, հարց առաջանա, թե ինչպես կարող հայերը մեղսակից լինել այն հանցագործություններին, որի մեջ մեղադրվում են իսլամիստ Գյուլենիստականները:

Մուրատ Բեբիրօղլուն`հայկական HyeTert առցանց հրապարակման գլխավոր խմբագիրը, ասել է Al-Monitor-ին. «Սկսած 1878 թ., Անատոլիայում հայ համայնքի կերպարը վստահելի ազգից անցում է կատարել դեպի հերյուրանքի ազգ: Այսինքն, եթե դուք ուզում եք նսեմացնել կամ անպատվել մեկին, նրանց կարող եք հայ կոչել:

«Մի հասարակության մեջ, որտեղ բնակճության 99% -ը մուսուլման է, ավելի նպատակահարմար է բարկության թիրախ դարձնել 40,000-50,000 մարդկանց, այլ ոչ թե մի մեծ խմբի: Հիշեք, երբ PKK- ի առաջնորդը բռնվել էր, նրան հայ կոչեցին, և ամեն անգամ, երբ PKK- ի ահաբեկչական ալիք է բարձրանում, տարբեր թերթեր սկսում են հայերին քարկոծել: Ամեն անգամ, երբ իրադրությունը սրվում է, հայերը դառնում են հեշտ եւ մատչելի թիրախ»:

Բեբիրօղլուն` Թուրքիայում նոսրացող հայ համայնքի անդամը, սեւ հումոր է անում: Նա նշում է, որ «ինչ-որ իմաստով, մենք թեթևություն զգացինք, երբ լսեցինք, որ մի քանի մեկնաբանները պնդում են, որ Գյուլենը նաև հրեա է, ոչ միայն հայ: Կարո ՞ղ է թուրք հասարակության աչքերում լինել ավելի վատ կերպար, քան մեկը, ով ոչ միայն հայ է, այլեւ հրեական: Տխուր մասը այն է, որ այդ պնդումները ընդունվում են հասարակության մի զգալի մասի կողմից եւ դառնում վառելիք փոքրամասնությունների հանդեպ հետագա ատելության համար»:

Այնպես որ մնում է մի սթափեցնող հարց: Եթե դու մուսուլման չես, կարո՞ղ ես թուրք լինել: Ոմանց համար պատասխանն այսպիսին է. ամեն ոք, ով մուսուլման չէ, պոտենցիալ սպառնալիք է հասարակության համար:

Թուրքիան վերջին շրջանում տուժել PKK- ի, Իսլամական պետության եւ հռչակված Գյուլենիստականների միաժամանակյա հարձակումներից, ընդ որում, վերջին երկուսը բացահայտ իսլամական խմբավորումներ են: Իշխանամետ ուժերը փորձում են հասարակությանը հետ պահել այդ խմբերին աջակցելուց: Սակայն նրանք դեռ չունեն համապատասխան միջոցներ, որպեսզի բացատրեն, թե ինչպես Իսլամը կարող է սպառնալ հասարակությանը, այնպես որ նրանք ընտրել են հեշտ միջոց` թեժացնել այլատյացությունը: Կարճ ժամկետում, հայատյացությունը դառնում է արժեքավոր միջոց:

Առանց ընդունելու Գյուլենիստական շարժման ընդլայնման լիակատար պատասխանատվությունը եւ առանց ճանաչելու կազմակերպության իսլամական հիմքը, կարո՞ղ է արդյոք Թուրքիայի կառավարությունը իսկապես լուծել Գյուլենիստականների խնդիրը:

Թուրք քաղաքական գործիչները պետք է, անշուշտ դաս քաղեն պատմության անհաջողություններից, երբ պետությունները փորձել է ապահովել ներքին անվտանգությունը հրեշացնելով հասարակության այս կամ այն խավերին: Մարդատյացության հռետորաբանությունը, երբ մեջբերվում են հայերը կամ որեւէ այլ խումբ` կապ չունեցող Գյուլենիստականների հետ, անխուսափելիորեն դառնալու է առավել դժվար խոչընդոտ նրանց դեմ պայքարում:

Աղբյուրը`al-monitor





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: