Հայերեն   English   Русский  

​Արագ պատրաստվող տորթ


  
դիտումներ: 7491

Բաղադրությունը

1 բաժակ կաթ
3 ճ.գդալ կակաո
վանիլին
2 բաժակ շաքարավազ
3 բաժակ ալյուր
3 հատ ձու
Կրեմի համար
250 գ թթվասեր
250 մլ յոգուրտ
250 գ սերուցք (սլիվկի):

Պատրաստման ճշգրիտ հերթականություն չկա, ուստի բաղադրիչներն այն հերթականությամբ ավելացրեք, ինչին սովոր եք: Միակ խորհուրդը հետևյալն է, որ սոդան պետք է խառնել ոչ թե թթվասերին, այլ ալյուրին: Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո ստացվում է չափավոր ծորուն զանգված: Փուռը տաքացնել մինչև 2000, ապա կալկան փռած կաղապարի մեջ լցնել խմորն ու թխել: Ապա փռից հանել: Հովանալուց հետո կիսել երկայնակի 2 հավասար մասի, առատ կրեմապատել, երկրորդ շերտը դնելուց հետո վրայից կրկին կրեմապատել ու վրան կարելի է շոկոլադ քերել, մուրաբա քսել կամ մրգերով զարդարել:

Կրեմը. թթվասերը շաքարավազի հետ հարել այնքան, որ փրփրի, ապա ավելացնել յոգուրտը: Առանձին հարել սերուցքը, ապա երկու զանգվածն իրար խառնել, լավ հարել և օգտագործել:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: