Հայերեն   English   Русский  

Առատ մազեր (գնչուական բաղադրատոմսեր)


  
դիտումներ: 9999

Հնագույն այս բաղադրատոմսերը, հասկանալի է, արդյունավետ են եղել, որ պահպանվել են մինչ օրս: Համենայն դեպս, դրա մասին են վկայում գնչուհիների խիտ մազերը:

Առաջին միջոցը մեղրով քսուք է. մեկ ձվի դեղնուցը պետք է խառնել մեկ թեյի գդալ մեղրի ու 2 թեյի գդալ արևածաղկի ձեթի հետ, ստացվածը քսել մազերին ու մերսել, ապա գլուխը փաթաթել խավավոր սրբիչով ու գոլորշու վրա տաքացնել (այսօր կարելի է տաքացնել գլուխը վարսահարդարիչով) 15 րոպե, ապա լվանալ:

Երկրորդ միջոցը կոնյակով լոսյոն է: Ձվի դեղնուցը պետք է հարել 2 թեյի գդալ կոնյակի հետ, ապա գլխամաշկը մերսել այդ խառնուրդով: Այնուհետև պետք է գլուխը լվանալ տաք ջրով ու վերջում մազերը ողողել երիցուկի եփուկով:

Երրորդ միջոցը հենց այդպես էլ կոչվում է՝ գնչուական: Դրա համար պետք է մեկ միջին չափի սոխը մաքրել ու մանր կտրտել, ապա լցնել կես բաժակ ռոմի մեջ: Այդ խառնուրդով գլուխը ներմերսել օրական 2 անգամ: Սա իրավամբ կարելի է անվանել մազաթափության դեմ ամենաարդյունավետ միջոցը:

Վերջինը ձվով միջոց է: 2 դեղնուցը պետք է հարել մեկ բաժակ տաք ջրով, քամել ու քսել մազերին, թողնել մեկ ժամ, ապա լվանալ առանց օճառի կամ շամպունի:

Ու նորից գերչակի յուղի մասին

Գերչակի յուղը այն բնական միջոցներից է, որոնք արդյունավետ են պայքարում մազաթափության դեմ:Գերչակի յուղը սպիտակուցների, հանքանյութերի, Е վիտամինի հարուստ աղբյուր է և հզոր հակասնկային, հակամանրէ հատկություն ունի: Գերչակի յուղն օժտված է նաև հակաբորբոքային հատկությամբ, ինչն օգնում է մարսողությանն ու աղիքներում կանխում բորբոքային պրոցեսները:

Գերչակի յուղը մազարմատները, թարթիչներն է ամրացնում է, իսկ մազերի աճը խթանելու համար պետք է ընդամենը մի քանի կաթիլ յուղը ներմերսել գլխամաշկին (ներթափանցում է անցքերի ու մազարմատների մեջ):

Սակայն մազարմատների ամրացումը գերչակի միակ գործառույթը չէ.

- մեղմում կամ վերացնում է գլխացավը. ստացվում է՝ 2-ը՝ մեկում,

- բուժում է մաշկային վարակներից,

- կանխում է ակնեի, պզուկների ու մաշկային խնդիրների առաջացումը,

- արևայրուքն է վերացնում,

- ստամոքս-աղիքային խնդիրներն է բուժում,

- սպանում է մակաբույծները,

- դաշտանային ցիկլի խնդիրներն է հանդարտեցնում, քանի որ թուլացնում է մկաններն ու դաշտանային կծկումները,

- օգնում է պայքարելու թեփի, սնկային հիվանդությունների դեմ հակասնկային հզոր հատկության շնորհիվ:

Գերչակի յուղն անհավանական բնական արդյունավետ միջոց է, որն օգնում է աղիքային գրգռված , դաշտանային կծկումների, երիկամաքարային հիվանդությունների, հոդաբորբերի ու ձվարանների խոցերի դեպքում:

Գերչակի յուղի կիրառման տարբերակներ.

- Թանզիֆի վրա մի քիչ յուղ լցնել ու դնել գլխամաշկին: Խնդիրը վերացնելու համար գործողությունը պետք է կրկնել շաբաթական 3 անգամ:

- Տեսանելիորեն խթանում է թարթիչների և հոնքերի աճը. պետք է սխտորի 15 կաթիլ, 30 մլ գերչակի յուղ ու 20 մլ պանտենոլ խառնել իրար ու կանոնավոր քսել խնդրահարույց հատվածին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: