Հայերեն   English   Русский  

​Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը


  
դիտումներ: 1147

Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն անքակտելիորեն կապված է 1987 թվի հոկտեմբերի 17-ի հետ:

Այդ օրն ավելի քան 100 հազար մարդ հավաքվեց Փարիզի Տրոկադերո հրապարակում ( որտեղ 1948-ին սորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը), որպեսզի հարգանքի տուրք մատուցեն ծայրահեղ աղքատության, բռնության ու քաղցի հետևանքով զոհերի հիշատակին:

Հավաքվածները հայտարարեցին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է ու հաստատեցին միացյալ ջանքերով այդ իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: