Հայերեն   English   Русский  

​Կակտուսների խնամքը տնային պայմաններում. Լուսանկարներ


  
դիտումներ: 16926

Կակտուսները բավական տարածված են ամբողջ աշխարհում: Կակտուսների հայրենիքը Մեքսիկան է: Գոյություն ունեն կակտուսների բազմաթիվ տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են տեսքով և չափսերով: Հայտնի է մոտ 2000 տեսակ: Գրում է Orhide.ru-ն:

Կակտուսները տարածված հիմնականում Ամերիկայում, մոտ կեսը՝ Մեքսիկայում, 1 ցեղը՝ Աֆրիկայում, Մադագասկար կղզում։ Աճում են արևադարձային և մերձարևադարձային անապատներում, լեռներում։ Որոշ տեսակներ տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառներում (ծառերի բներում և ճյուղերի վրա)։

Լինում են ծառանման, թփանման, խոտանման: Կան 1սմ բարձրությամբ ու մի քանի գրամ քաշով կակտուսներ և 25մ բարձրությամբ մի քանի տոննա կշռող կակտուսներ։ Կակտուսն իր հայրենիքում լայն կիրառում ունի:Նա և իր պտուղները օգտագործում են կերակրի մեջ, իսկ բնափայտը ` տարբեր իրեր պատրաստելու համար:

Տնային պայմաններում կակտուսներ աճեցնելը բավական հեշտ է: Նրանք շատ են սիրում ուժեղ լուսավորությունը և արևի ճառագայթները, լավ աճում են պատուհանագոգերում: Կակտուսի ծաղկամանը չպետք է տեղաշարժել: Վատ լուսավորման պայմաններում կակտուսները սկսում են դեֆորմացվել:

Կակտուսները վաղուց արդեն աճեցնում են տան պայմաններում, սակայն դրանք հազվադեպ են որպես դեկորի կարևոր էլեմանտ դիտվում: Տնային պայմաններում կակտուսներ աճեցնել կարող են գրեթե բոլորը, քանի որ դրանք առանձնապես շատ խնամք չեն պահանջում: Սակայն այս բույսի որևէ տեսակ ունենալու դեպքում անհրաժեշտ է մշտապես հիշել դրանց փշերի մասին և դրանց դիպչելիս հաստ ձեռնոցներ կրել:

Կակտուսների խնամքը տնային պայմաններում

Թեև սենյակային կակտուսները ոչ բարդ խնամք են պահանջում, սակայն մշակման ճիշտ տեխնիկա են պահանջում: Տարբեր տեսակի կակտուսներ կարող են ինչպես առանձնահատուկ, այնպես էլ սովորական խնամք պահանջել, որոնք օգտագործվում են այլ բույսերի դեպքում ևս:

Ներկայացնում ենք կակտուսների ագրոտեխնիկայի հիմնական գործընթացները` խնամք, տեղափոխում, ջրել, պարարտացում և այլն:

Պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի կակտուսները կարողանան հանգստանալ: Մեր սխալ խնամքը` այսինքն տաք ձմեռումը, երբ նրանք չեն հանգստանում, հանգեցնում է նրա վեգետացիայի խանգարմանը, ինչն էլ իր հերթին պատճառ է հանդիսանում, որ տարիքով բավականին մեծ կակտուսները կոկոն չեն տալիս և ծաղկում կամ ամեն տարի կոկոն են տալիս, բայց այդ կոկոնները այդպես էլ չեն մեծանում ու մի որոշ ժամանակ անց չորանում են: Ծաղկող կակտուս ունենալու համար պետք է կակտուսներին հանգիստ քուն ապահովել:

Ջերմաստիճանը` գարնանից աշուն ընկած ժամանակահատվածում` չափավոր: Ձմռանը կատարյալ տարբերակը 10-13°C պայմաններում պահելն է համարվում, սակայն սարսափելի ոչինչ տեղի չի ունենա նաև 4°С-ի դեպքում: Եթե եղանակը շատ ցուրտ է, և կենտրոնական ջեռուցումը բացակայում է բույսը հարկավոր է գիշերը պատուհանագոգից տեղափոխել:

Լույսը` ձմռանն ընտրեք ամենալուսավոր վայրը: Իսկ ամռանը կարելի է ամենաշոգ օրերի ընթացքում բույսն արևի անմիջական ճառագայթներից մի փոքր հեռավորության վրա պահել:

Ջրելը` գարնանն անհրաժեշտ է կակտուսներն ավելի շատ ջրել, իսկ գարնան վերջից հետո խնամել ինչպես սովորական սենյակային բույսերը` հաճախ ջրելով, երբ հողը սկսում է չորանալ: Սենյակային ջերմաստիճանի ջուր օգտագործեք: Ամռան ավարտին ջրելու քանակը հարկավոր է նվազեցնել, իսկ աշնան կեսերից հողը գրեթե չոր են պահում` ջուրն այնքան պետք է լինի, որպեսզի հնարավոր լինի կանխել բույսի կուչ գալը:

Օդի խոնավությունը` գլխավոր պահանջը շոգ օրերի ընթացքում սենյակն օդափոխելն է:

Տեղափոխումը` երիտասարդ տարիքում անհրաժեշտ դեպքում յուրաքանչյուր տարի կարելի է տեղափոխել: Գարնանը կակտուսը կարող է մեկ այլ ավելի մեծ ծաղկամանի մեջ տեղափոխել:

Ինչպես ստիպել կակտուսին ծաղկել

Թեև որոշ կակտուսներ կարող են ծաղկել բավական երիտասարդ տարիքում, կան նաև այնպիսի տեսակներ, ինչպես օրինակ` տատասկաթզենին և ցերեուսը, որոնց դժվար է ծաղկելու վիճակի հասցնել: Որպեսզի կակտուսները ծաղկեն, հարկավոր է նրանց համար բնական միջավայրին մոտ պայմաններ ստեղծել: Շատ դեպքերում կակտուսները կարող են ծաղկել սենյակային պայմաններում 3-4 տարի մնալուց հետո միայն: Դրանք կծաղկեն յուրաքանչյուր տարի` սովորաբար աշնանը: Ծաղկելու գործընթացին նպաստելու համար անհրաժեշտ է կակտուսի հողը պարարտանյութերով պարբերաբար սնուցել:

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ

կակտուսներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: