Հայերեն   English   Русский  

​Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների 2016 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնության բրոնզե մեդալակիր


  
դիտումներ: 944

Սեպտեմբերի 9-17-ը Լեհաստանում անցկացվում է մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների և պատանիների ծանրամարտի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է 33 երկրների 320 մարզիկ: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնում է 13 մարզիկ-մարզուհի:

Հայաստանի պատվիրակներից սեպտեմբերի 11-ին առաջինը մրցահարթակ դուրս եկան մինչև 15 և մինչև 17 տարիքային խմբերի 56 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Գալստյանն ու Բաբկեն Բագրատյանը:

Գոռ Գալստյանը մինչև 15 տարեկան պատանիների առաջնության 56 կգ քաշային կարգի 15 ծանրորդների պայքարում երկամարտի 186 կգ (84+102) արդյունքով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Թուրքիան ներկայացնող Սաներ Թոփթասը (223 կգ):

Մինչև 17 տարեկան պատանիների 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Բաբկեն Բագրատյանը: Արտակ Ներսիսյանի 15-ամյա սանը շատ մոտ էր մեծ արծաթե մեդալ նվաճելուն, սակայն հրում վարժության 3-րդ մոտեցման ժամանակ նրան չհաջողվեց իրեն ենթարկել 122 կգ-անոց ծանրաձողը: Երկամարտի 220 կգ (102+118) արդյունքով Բաբկենը ճանաչվեց 3-րդն ու մեծ բրոնզե մեդալի արժանացավ: Ընդ որում, գյումրեցի պատանի ծանրորդը միայն 1 կգ-ով հետ մնաց Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված 17-ամյա ռուսաստանցի Կիրիլ Օստեևից: Բացի այդ, Բաբկենը փոքր արծաթե մեդալի արժանացավ պոկում վարժությունում:

10 ծանրորդների մրցապայքարում երկամարտի 232 կգ (106+126) արդյունքով ոսկե մեդալը նվաճեց 17-ամյա ուկրաինացի Դմիտրո Սուխոցկին:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: