Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը: Այս մասին հայտնում է news.am-ը:
Մինչեւ 17 տարեկանների պայքարի 85 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Կարեն Ավագյանը, որը երկամարտում հավաքել է 330 կգ (150+180): Ընդ որում՝ երկամարտում նա 24 կգ գերազանցել է երկրորդ տեղը գրաված լեհ Յակուբ Միխալսկուն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: