Հայերեն   English   Русский  

​Դատարկ ստամոքսին սխտորն ու մեղրը՝ հիվանդությունների համադարման


  
դիտումներ: 2586

Սխտորը կերակրի այն բաղադրիչներից է, որն առավել հաճախ օգտագործում են աշխարհի բոլոր երկրների խոհանոցներում: Սխտորը ոչ միայն լավ համ է տալիս ուտեստին, այլ նաև բուժում բազմաթիվ հիվանդություններ:

Հում սխտորը՝ զարմանալի դեղատոմս

Սխտորը կարող է իջեցնել զարկերակային բարձր ճնշումը և խոլեստերինը, կանխում է սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացման ռիսկը և սրտային նոպան: Այն նաև կարող է դադարեցնել աթերոսկլերզի ազդեցությունը:

Եթե բողոքում եք առողջական ամենօրյա խնդիրներից՝ սնկային հիվանդություններ, մրսածություն, հարբուխ, հազ, միջատների խայթոց և այլն, սխտորի մեկ պճեղն անգամ կարող է փրկություն լինել:

Ավելին՝ սխտորը օգնում է նաև կառավարել օստեոարթրոզի, շաքարախտի և մեծացած շագանակագեղձի հետևանքները:

Սխտորը բարձրացնում է դիմադրողականությունը և լավացնում մարմնի ՝թունավոր նյութերը հեռացնելու կարողությունը: Իսկ սխտորի, սոխի և կոճապղպեղի համադրությունը օգնում է թունազերծել քիմիոթերապիան:

Ինչպես օգտագործել սխտորը

Սխտոր օգտագործելու լավագույն տարբերակը՝ հում ուտելն է, քանի որ բաղադրության մեջ պարունակվող բուժիչ ալլիցինը ջերմության ազդեցությամբ ցնդում է: Սխտորը մաքրեք, ճզմեք և մինչև օգտագործելը 15 րոպե թողեք, քանի որ սխտորի մեջ այդ ընթացքում ուժեղանում է ալլիցինը ավելի ակտիվացնող ռեակցիան: Այն պետք է ուտեք դատարկ ստամոքսին:

Հում սխտոր և մեղր

Կտրատեք 2-3 պճեղ սխտոր մանր կտորներով: Այն խառնեք մեկ ճաշի գդալ մեղրի հետ: Ամեն օր այս խառնուրդը օգտագործելուց հետո ձեզ միանշանակ ավելի առույգ և առողջ կզգաք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: