Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում ընդդիմության ցույցերին մասնակցելու համար սպառնում են կրոնական գործիչներին


  
դիտումներ: 900

Կովկասի մահմեդականների վարչությունը` առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեի գլխավորությամբ, Ադրբեջանի կրոնական գործիչներին կոչ է արել ընդդիմության հանրահավաքներին մասնակցելուց ձեռնպահ մնալ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

«Կարծում ենք, որ առճակատմանն ու իրավիճակի ապակայունացմանն ուղղված ակցիաներին մասնակցելու կրոնական գործիչներին ուղղված կոչերը սադրանք են: Դա հակասում է Ադրբեջանի` «քաղաքական կուսակցությունների», «հավաքների ազատության» մասին օրենքներին երկրի համար կաևոր իրադարձության` հանրաքվեի նախօրեին:

«Կրոնի ազատության» մասին օրենքում նշված է, որ կրոնական կազմակերպությունները չեն մասնակցում քաղաքական կուսակցությունների գործունեությանը: Եթե Կովկասի մահմեդականների վարչությունը ներկայացնող կրոնական գործիչները և նրանց ներկայացուցիչները մասնակցեն ընդդիմության քաղաքական միջոցառումներին, ապա դա կհամարվի օրենքի խախտում: Այդ անձանց նկատմամբ, համաձայն օրենսդրության և վարչության կանոնադրության, կձեռնարկվեն պատասխանատվության միջոցներ»,-նշված է հայտարարությունում:

Ընդդիմադիր Ազգային խորհրդի` քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված հանրահավաքին մասնակցելու կոչով հանդես էր եկել «Մահմեդական միասնություն» շարժման կալանավորված առաջնորդ Թալեհ Բաղըրզադեն:

Լրատվական կայքը հիշեցնում է, որ Ադրբեջանի սահմանադրության համաձայն` հավաքների ազատության իրավունքն անկախ կրոնի, ազգության, ռասայական պատկանելության երկրի բոլոր քաղաքացիների անօտարելի իրավունքն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: