Ադրբեջանի ժողովուրդը դեմ է հանուն Ալիևի շահերի սահմանադրական փոփոխությունների անցկացմանը. Քերիմլի
Ինչպես հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը, հանրահավաքի մասնակիցների կարգախոսն են եղել «ո՛չ միապետությանը», «ո՛չ թալանին»: Այս հանրահավաքը կազմակերպել է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը:
Հանրահավաքի անցկացման վայրում դադարեցվել է ինտերնետի հասանելիությունը, որի պատճառով ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն կարողացել ուղիղ եթեր դուրս գալ և ներկայացնել հանրահավաքը:
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է իր կուսակցության 51 անդամների, ովքեր պատրաստվում էին մասնակցել այսօրվա հանրահավաքին:
«Եվ սա իշխանությունները անվանում են արտոնված հանրահավա՞ք, խոսքի և հավաքների ազատությո՞ւն»,- ասել է Քերիմլին` ընդգծելով, որ Ադրբեջանի ժողովուրդը դեմ է Իլհամ Ալիևի ընտանիքի օգտին սահմանադրական փոփոխություներին: