Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ՌՕՈւ-ն հարձակումներ է իրականացրել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ


  
դիտումներ: 615

Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:

Օդային հարվածների են ենթարկվել ահաբեկչական խմբավորման ապաստարանը, ռազմամթերքի պահեստը և ահաբեկիչների շտաբը: Ոչնչացված զինյալների թվի մասին տեղեկություն չկա:

Թուրքիան օգոստոսի 24-ին սկսել էր «Եփրատի վահան» ռազմական գործողությունը՝ Սիրիայի տարածք մտցնելով զրահատանկային ստորաբաժանումներ ու հատուկ ուժերի զորամասեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: