Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն Բաքվին կոչ է արել հանրաքվեի նախօրեին ստեղծել բաց քննարկմանը նպաստող պայմաններ


  
դիտումներ: 830

Ընտրությունները ժողովրդավարության կարևոր տարրն ու ժողովրդավարական ինստիտուտների անկյունաքարն են: Միացյալ Նահանգները բարձր են գնահատում ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ-ի դերը, որը մշակել է ընտրությունների գնահատման մեթոդոլոգիայի «ոսկե ստանդարտ»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, այս մասին Վարշավայում հայտարարել է ԵԱՀԿ-ի` մարդկային չափորոշիչներին վերաբերող հանդիպման ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը:

«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի տարածքում ընտրությունների դիտորդական առաքելությանը միտված մեր ընդհանուր պարտականությունների առաջընթացին միտված ջանքերը, և Միացյալ Նահանգները հրավիրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ԵԽԽՎ-ին, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ երկրներին` դիտարկելու ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություները»,-ասել է Կոզակը:

Այնուհետև նա գնահատական է տվել ԵԱՀԿ մի շարք երկրներում` այդ թվում Ադրբեջանում, ընտրական գործընթացի վիճակը:

«Մենք ողջունում ենք սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեի նախօրեին Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հաշվի առնել այդ կարծիքը նախքան հանրահավաքի անցկացումը:

Մենք իշխանություններին կոչ ենք անում նաև աջակցել առաջարկվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական բաց քննարկմանը նպաստող պայմանների ստեղծմանը, հարգել խոսքի և միավորումների ազատությունը, ինչպես նաև` խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը»,-ընդգծել է Կոզակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: