Հայերեն   English   Русский  

Հյուսիսային Կորեայում ընդամենը 28 կայք է գործում


  
դիտումներ: 663

Այն, որ Հյուսիսային Կորեան աշխարհի ամենափակ պետություններից մեկն է, գիտեն բոլորը: DAILYDOT կայքի ներկայացրած նոր տվյալները այս փաստի ևս մեկ ապացույց են: Օրերս համակարգը, որն աշխատացնում է Հյուսիսային Կորեայի դոմենը, պատահաբար բացվեց և աշխարհում առաջին անգամ տեսան, թե ինչ կայքեր են գործում այդ երկրում:

Հյուսիսային Կորեա

Պարզվում է՝ Հյուսիսային Կորեայում ընդամենը 28 կայք կարելի է մտնել, սակայն դրանցից ոչ բոլորն են նորմալ գործում: Համեմատության համար նշենք, որ այսօր գլոբալ համացանցում ավելի քան 1 միլիարդ կայքէջ կա, և այս թիվը ամեն վայրկյան աճում է:

Կայքերի թիվն, իհարկե, զարմացնում է, սակայն դրանց բովանդակությունն ավելի խոսուն է: Դրանցից շատերը շատ դանդաղ են աշխատում, իսկ որոշ կայքեր համարյա անհասանելի են: Գործող կայքերից են «Էյր Կորեոն», ինչպես նաև «Ընկեր» սոցիալական ցանցը: Հասանելի կայքերի թվում են նաև որոշ լրատվական կայքեր՝ զբոսաշրջության, սպորտի, ապահովագրության և կրթության ուղղվածության: Այս բոլոր կայքերը պետական են:

Ի դեպ միակ կայքը, որն աշխատում է Կորեայից դուրս «Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունն» է, որը պետական քարոզչական կայք է:

Ում հետաքրքրեց՝ ահա այդ կայքերի ամբողջական ցուցակը

Air Koryo: http://airkoryo.com.kp

Korean Dishes: http://cooks.org.kp

Friend: http://friend.com.kp

National Unity: http://gnu.rep.kp

Korean Association of Social Scientists: http://kass.org.kp

Korean Central News Agency: http://kcna.kp

Korean International Youth and Children's Travel Company: http://kiyctc.com.kp

Korean People Total Insurance Company: http://knic.com.kp

Korea Education Fund: http://koredufund.org.kp

Korea Elderly Care Fund: http://korelcfund.org.kp

KorFilms - Pyongang International Film Festival: http://korfilm.com.kp

Maritime Administration of Korea: http://ma.gov.kp

Rodong: http://rodong.rep.kp

Kim Il Sung University: http://ryongnamsan.edu.kp

Sports Chosun: http://sdprk.org.kp

Naenara: http://naenara.com.kp

Korea Tourism: http://nta.gov.kp

Voice of Korea: http://vok.rep.kp

http://star.edu.kp

http://star.net.kp





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: