Հայերեն   English   Русский  

Այս փաստերի իմացությունը կարող է փրկել ձեր կյանքը


  
դիտումներ: 1547

Մեզանից յուրաքանչյուրը ծանոթ է անվտանգության հիմնական կանոններին: Սակայն երբեմն այնպես է պատահում, որ անսպասելի հանգամանքների առջև կանգնելով, մենք կորցնում ենք զգոնությունը և անմիջապես չենք հասկանում, թե ինչ պետք է անել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կարևոր փաստեր, որոնք կարող են մոռացվել կամ անուշադրության մատնվել:

Չի կարելի օգտագործել բջջային հեռախոս քայլելիս

Անվտանգության հարցերով խորհրդատուները նշում են, որ միաժամանակ քայլելը և հեռախոսի օգտագործումը ուղեղի մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում, և ուղեղը հաճախ ի վիճակի չի լինում հաղթահարել այն: Այդ պարագայում մարդը դառնում է մաքսիմալ անուշադիր և կարող է չնկատել կողքին կատարվող դեպքերը:

Ցուրտ եղանակի դեպքում պետք է ճիշտ ընտրել հագուստը

Պետք է հիշել, որ խոնավ մաշկը ջերմությունը կորցնում է շատ ավելի արագ, այնպես որ պետք է փորձել հնարավորինս երկար չոր պահել մաշկը: Մարմինը ջերմաստիճանը չի իջնում շատ արագ բրդե հագուստի դեպքում, որն ի վիճակի է կլանել խոնավություն: Մինչդեռ բամբակից կամ որևէ այլ հյուսվածքից պատրաստված հագուստը շատ դանդաղ կլանում է խոնավություն, այնպես որ դրանք չեն պաշտպանի ցրտից:

հագուստ

Գեյմլիհի մեթոդով դուրս բերել շնչափողում մնացած ուտելիքի կտորը

Այս մեթոդը կօգնի փրկել խեղդվող մարդուն:

խեղդվել

Միշտ ձեզ հետ ունեցեք հակաալերգիկ (antihistamine) դեղահաբեր

Նման հաբերը հատկապես պետք են, եթե պատրաստվում եք երկարատև ճանապարհորդության:

Հիշեք, որ մարդկային ունակությունները սահմանափակվում են երեք 3-ով

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ սովորաբար կարողանում են մնալ առանց օդի՝ 3 րոպե, ջրի՝ 3 օր, սննդի՝ 3 շաբաթ:

Ձեթով այրվող կաթսան ծածկել կափարիչով, ոչ թե՝ ջուր լցնել

Այրվող յուղը ոչ մի դեպքում չի կարելի հանգցնել ջրով: Դրանից կրակն ավելի է ուժգնանում: Պետք է պարզապես ծածկել կաթսան կափարիչով՝ փակելով օդի մուտքը:

Պետք չէ հանել դանակը կամ ուրիշ սուր գործիքներ վերքի միջից

Դանակի առկայությունը վերքի մեջ զերծ է պահում արյունահոսությունից: Դրա փոխարեն պետք է ավելի ամորւ փաթաթել վերքը՝ մինչև շտապօգնության ժամանումը:

Հրդեհի ժամանակ պետք է գտնվել որքան հնարավոր է մոտ հատակին

Մասնագետները նշում են, որ հրդեհի ժամանակ ավելի մեծ հավանականություն կա թունավորվել ածխածնի օքսիդից: Մաքսիմալ մոտ գտնվելով հատակին կարելի է խուսափել թունավորումից:

հրդեհ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: