Հայերեն   English   Русский  

Թուրքիան խստորեն քննադատել է Իրաքի խորհրդարանի ընդունած բանաձևը


  
դիտումներ: 402

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրաքի խորհրդարանի ընդունած բանաձևը՝ նշելով, որ այն ուղղված է հատկապես երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Դատապարտում ենք Իրաքի ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունած բանաձևը: Մասնավորապես՝ մենք բողոք ենք հայտնում բանաձևում տեղ գտած այն մեղադրանքներիի առնչությամբ, որոնք ուղղված են Թուրքիայի նախագահի հասցեին»,- նշված է արտգործնախարարության հայտարարության մեջ:

Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ընդունել է բանաձև, որում երկրի Մոսուլ նահանգում թուրքական զինված ուժերի իրականացնելիք ռազմական գործողություններն Իրաքի խորհրդարանը անօրինական է համարում:

Այս բանաձևի առնչությամբ, ըստ վերջին տվյալների, Անկարայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Էքբեր Իբրահիմ էլ-Ալևին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: