Հայերեն   English   Русский  

Սիրիական պատերազմը լավագույն առիթն էր հայրենադարձության համար, բայց հույսերը չարդարացան. հալեպահայ գրող


  
դիտումներ: 8478

Հալեպը վերածվել է աշխարհի կիզակետի: Արդեն անգամ Հայաստանում ճանաչում են դրա փողոցները, ծանոթ են թաղամասերի անուններին: Սիրիայի վրա հարձակվեցին տարբեր կողմերից, սակայն գլխավոր մեղավորը Թուրքիան է, որի նպատակներից է նաև հայկական համայնքի ոչնչացումը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հալեպում իրադրության սրացմանը անդրադառնալով, ասաց հալեպահայ գրող, հրապարակախոս Հակոբ Միքայելյանը, որը Հայաստան է տեղափոխվել 2014 թվականին:

Ըստ նրա՝ աշխարհի հզորագույն հայկական գաղութը ոչնչացման եզրին է. «Հալեպում մոտ 10.000 հայ է մնացել: Սիրիահայերը մեծ հույսեր էին կապում Հայաստանի հետ, քանի որ ունենք-չունենք մեկ հայրենիք ունենք: Այստեղ եկածները տան վարձը վճարելու հետ կապված խնդիրներ ունեն՝ եկամուտ չունենալու պատճառով: Ինչո՞ւ պետությունը այսքան դատարկ շենքերը չի հատկացնում նրանց: Մարդասիրական օգնություն են ուղարկում: Մի քանի տարի առաջ ուղարկված օգնության համար ասացին, որ 100.000 դոլար են ծախսել: Ավելի լավ չէ՞ որ գումարը տաք մարդկանց»:

Ֆեյսբուքյան «Հալեպահայեր» էջի համակարգող Սոսի Միշոյան-Դաբաղյանն իր հերթին պատմեց, որ 2014 թվականին է Հալեպից հեռացել.« Անշուշտ, ցնցում, վախ ապրեցի, բայց հրաշքով փրկվեցի, քանի որ ռումբը ընկավ հենց այն հատվածում, որով անցել էինք: Երեկ Հալեպում գտնվող ընկերուհուս հետ էի խոսում, ասաց, թե քո ժամանակ դեռ փառք էր, օր օրի վիճակը ծանրանում է : Ամեն օրը կարող վերջին լինել. ադպիսի զգացումով են ապրում: Ընկերուհուս խոսքով՝ հուսահատ են, քանի որ նյութապես ապահովված չեն, հետևաբար՝ երկրից դուրս գալու հնարավորություն չունեն»:

Սոսին պատմեց, որ Հալեպում կառավարությունը չի կարող ոչ ոք օգնել, քանի չկան խաղաղ թաղամասեր, բոլորը հրթիռակոծվում են: մարդիկ ստիպված դատարկ տներ են տեղափոխվում անըդհատ՝ մտածելով, որ այդ պահին դրանք ավելի անվտանգ են.« Նրանք անգամ Հալեպի ներսում փախստականի կարգավիճակով են ապրում»:

Ըստ նրա՝ բոլորն էլ ցանկանում են գալ, ուղղակի չեն վստահում ՀՀ իշխանությանը: Շատերը որ եկել էին Հայաստան՝ հիասթափվել ու հեռացել են: Այս երևույթն է, որ վախ է ներշնչում: Ես նայում եմ երեխաներիս աչքի փայլին ու հասկանում եմ, որ ճիշտ քայլ էր հեռանալը, բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է»:

Հակոբ Միքայելյանը նշեց, որ հաշվի առնելով սիրիահայ համայնքի նշանակությունը ողջ սփյուռքի համար, որոշել են մնալ Հալեպում, որքնա կարող են, սակայն երբեք չեն խանգարում նրանց, ովքեր որոշում են հեռանալ և ամեն կերպ աջակցում են:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության աջակցությանը, ապա բանախոսը ընդգծեց իր մտահոգությունը, որ պատշաճ քայլեր չեն ձեռնարկվում. « Այս հարյուր տարվա ընթացքում մեր երազանքն էր մի օր վերադառնալ հայրենիք: Մենք այդպես էինք դաստիարակում մեր երեխաներին, աշակերտներին: Համայնքի տրամաբանական վախճանը դա պետք է լիներ: Այս պատերազմը լավագույն առիթն էր դա անելու, սակայն պետությունը պատշաճ կերպով չհամակարգեց դա: Խոստումներն ու իրականությունը տարբեր են: Անցած տարի մի խումբ արևմտահայ ուսուցիչներ դիմեցին Սփյուռքի նախարարությանը, որպեսզի շաբաթ օրերին մեզ դպրոց տրամադրեն, երեխաները գան, արևմտահայերեն պարապեն՝ լեզուն կենսունակ պահելու համար: Խոստացան, բայց մեկ տարի է՝ այն չի կատարվել »,- ասաց Հակոբ Միքայելյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: