Հայերեն   English   Русский  

Աշխարհի երկրների ամենահետաքրքիր ու զարմանալի սովորույթները


  
դիտումներ: 7537

Աշխարհի մի շարք երկրներում իրարից տարբեր սովորույթներ կան: Որոշները շատ զվարճալի են, մյուսները` զարմանալի և տարօրինակ:

Օրինակ` Հնդկաստանում Հոլի կոչվող փառատոնի ժամանակ բոլորը սպիտակ շորեր են հագնում և սկսում են իրար վրա գունավոր ներկեր լցնել: Իսլանդիայում արգելված է շուն պահել: Այնտեղ կարծում են, որ կենդանիներին չպետք է կտրել բնական միջավայրից: Թայլանդում թագավորական ընտանիքի անդամները իրար հետ շփվելու առանձին լեզու են ստեղծում: Դրա շնորհիվ ոչ ոք չի հասկանում նրանց խոսակցությունները:

Զարմանալի սովորույթներ կան կապված ամուսնության հետ: Օրինակ` Կոլումբիայում նորապսակ զույգը իր առաջին ամուսնական գիշերը պարտավոր է անցկացնել հարսնացուի մոր հետ: Վերջինս նստում է անկողնու կողքին և հետևում ամունական գիշերվա ընթացքին: Գուամայում կույս աղջիկները ամուսնանալիս դժվարություն են ունենում: Հակառակ միջինարևելյան երկրների` նրանց սովորույթների համաձայն` աղջիկը ամուսնանալու համար պետք է կույս չլինի: Բոցվանայում հավատում են, որ նոր տարվա շեմին ամուսնական զույգը պետք է անպայման սեքսով զբաղվի, որպեսի այդ տարին նրանց հաջողություն և հարստություն բերի: Հյուսիսային Կորեայում գործող կանոնների համաձայն` աղջիկները չեն կարող ամուսնանալ մինչև 25 տարեկանը, իսկ տղաները` մինչև 27: Մավրիտանիայի սովորույթների համաձայն` եթե աղջիկը ցանկանում է ամուսնանալ, ապա նա նվազագույնը 60 կգ, իսկ առավելագույնը` 100 կգ քաշ պետք է ունենա: Իսկ Հարավային Աֆրիկայում բազմակնության սովորույթ կա: Ինչքան շատ կին է ունենում տղամարդը, այնքան ավելի մեծ հարգանքի և հեղինակության տեր է լինում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: