Հայերեն   English   Русский  

Ժողովուրդը ոչ թե խոսքի, այլ գործողությունների կարիք ունի. Արամ Մանուկյան


  
դիտումներ: 937

«Չեմ կարծում, որ հանրության գոնե մի շերտ մնացել է, որ իշխանափոխություն չի ուզում: Մնացել են միայն ի պաշտոնե իշխանավորները»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով` իրեն մտահոգում է հատկապես արտագաղթի ծավալները. «Համեստ հաշվարկներով Հայաստանը տարեկան 50-60 հազար մարդ է կորցնում, մեզ համար դա մեծ թիվ է»: Մանուկյանը նշեց, որ հայերի հոսքի հիմնական ողղությամբ տոմսերն այս տարի էժանացել են. ինքը պիկ սեզոնին կարողացել է Կրասնոդար գնալ ու վերադառնալ 150 դոլարով:

Պատգամավորը նշում է, որ անգամ եթե 10 մեկնողներից երեքն են հաջողում, նրանք Հայաստանի իրենց բարեկամներին էլ են տանում, ինչն ավելի է արագացնում արտագաղթի տեմպերը:

Խոսելով այսօր սպասվող եռյակի հանրահավաքի մասին` Մանուկյանը նշեց, որ հանրահավաքին ներկա կլինեն նաև ոչ քաղաքական մարդիկ:

«Մարդիկ կարող են չսիրել հարթակում կանգնած լիդերներից ոչ մեկին, բայց փոփոխությունների կարիք ունեն»,- ասաց նա:

Անդրադառնալով իշխանափոխության պահանջին` Մանուկյանը նշեց, ո ր հանրության պահանջն իրենց ցանկություններից առաջ է անցել. «Ժողովուրդը ոչ թե խոսքի, այլ գործողությունների կարիք ունի»:

Նրա խոսքով` գործընթացն իրականացվելու է առանց ցնցումների. հիմա երկրում մարտի մեկի իրավիճակը չէ:

«Իշխանությունները սպառել են ներքին ռեսուրսը, դրսից էլ աջակցություն չկա :Ուզում ենք առանց ցնցումների հասնել մինչև վերջ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: