Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպայի գործով իրավապահ մարմինների մոտ տարակարծություններ են առաջացել


  
դիտումներ: 1133

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ իրավապահ մարմինների մոտ տարակարծություններ են առաջացել։ Բանն այն Է, որ մինչ օրս դեռևս պաշտոնապես չի հաղորդվել՝ ինչ վիրավորում Է ստացել Յու. Տեփանոսյանը։ Հայտնի Է միայն, որ իրավապահների կողմից տվյալ տարածքի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել Է նույն տարածքի տանիքից։ Սակայն «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել Է՝ ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգեցված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել և դիպչել ծոծրակին։ Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաղորդել է, որ հայտնի են ոստիկանության 3 աշխատակիցներին սպանողները։ Սակայն անուններ այդպես էլ չի հիշատակվում, ավելին՝ խմբավորման անդամներից և նրանց հետ կապ ունեցողներից որևէ մեկի նկատմամբ սպանության մեղադրանք առաջադրված չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: