Հայերեն   English   Русский  

Լիսաբոնում զբոսաշրջիկը պատահաբար կոտրել է 18-րդ դարի արձանը


  
դիտումներ: 6022

Լիսաբոնի Հնագույն արվեստի ազգային թանգարանում օրեր առաջ զբոսաշրջիկի անփությության հետևանքով կոտրվել է 18-րդ դարի արվեստի նմուշներից մեկը՝ Սուրբ Միքայելի արձանը:

Բրազիլացի զբոսաշրջիկը փորձել է լուսանկարել արձանի առջևում տեղադրված նկարը, ինչի արդյունքում դիպչել է արձանին և այն վայր է ընկել:

Թանգարանի աշխատողները նշում են, որ արձանի վերականգնողական աշխատանքները բարդություն կառաջացնեն, բայց հավանաբար նրանց կհաջողվի ստանալ նախկին տեսքը:

18th-century-statue-destroyed-tourist-selfie-2

18th-century-statue-destroyed-tourist-selfie-1





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: