Հայերեն   English   Русский  

​Հայտնիների խոսքերը նրանց մասին, ովքեր ցանկանում են նիհարել


  
դիտումներ: 1368

Հայտնիները ևս, ինչպես շատերը, համառորեն պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ: Նրանցից շատերի խորհուրդները վերածվել են անգամ թևավոր խոսքերի:

«Սեղանից վեր կացեք ոչ թե կուշտ փորով, այլ բավարարվածության զգացումով: Կերեք դանդաղ` հիշելով կերակուրի համն ու հոտը, իսկ ուտելուց հետո հետևեք ինքներդ ձեր զգացումներին. նոր կերած ուտելիքը ձեզ էներգիա տվե՞ց, թե՞ հոգնածություն եք զգում, կցանկանայի՞ք էլի ուտել». Քեմերոն Դիաս

«Պարզապես մի մտածեք դիետայի մասին: Դրա մասին միտքն անգամ ինձ ստիպում է չիփս ու պաղպաղակ ուտել». Կիերա Նայթլի

«Կիսեք ձեր ուտելիքը աղքատների հետ և այլևս երբեք չեք տառապի ավելորդ կիլոգրամների պատճառով». Օդրի Հեբորն

«Եթե ձեր սննդակարգից բացառեք ածխաջրերը, նյութափոխանկությունը կնվազի: Արդյունքում՝ դուք կբարկանաք ինքներդ ձեր վրա և դժբախտ տեսք կունենաք». Սելմա Հայեկ

«Դիետան միակ խաղն է, որում հաղթում են այն դեպքում, եթե կորցնում են». Կառլ Լագերֆելդ

«Հաջողության գաղտնիքներից մեկն է՝ կեր ամեն ինչ և թող ստամոքսում հաղթի ամենաուժեղը». Մարկ Տվեն

«Եթե ցանկանում եք երկարացնել ձեր կյանքը, կրճատեք սնունդը». Բենջամին Ֆրանկլին

«Ցանկանու՞մ եք քաշ կորցնել: Բաժանվեք, սիրահարվեք մեկին, ով ձեզ չի սիրում, ապրեք միայնակ ու առավոտից երեկո տխրեք: Ավելորդ կիլոգրամները կհալվեն, ինչպես ձյունը». Ֆրեդերիկ Բեգբեդեր

«Դիետա պահել պետք չէ, պետք է քիչ ուտել».Մայա Պլիսեցկայա

«Չկա ավելի համեղ բան,քան ինքդ քեզ նիհար զգալը». Քեյթ Մոս

«Քաղցը սրում է մտավոր ունակությունները».Շերլոք Հոլմս

«Ճիշտ սնվեք կազմվածքը պահպանելու համար, բայց կերեք նաև բուրգեր՝խելամտությունը պահպանելու համար».ՋիջիՀադիդ

«Նիհարելու ամենաակնհայտ միջոցը ուտելիս ինքդ քեզ նայելն է: Եթե ցանկանում եք նիհարել, քիչ հագուստ կրեք: Չեմ կարծում, թե կարող եմ մերկ վիճակում մի ափսե չիփս ուտել». Մարիսա Միլլեր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: