Հայերեն   English   Русский  

Իտալիայում տեղադրվել է կարմիր գինու անվճար, շուրջօրյա շատրվան


  
դիտումներ: 5715

Իտալական Աբրուզո շրջանի գյուղում տեղակայվել է կարմիր գինու շատրվան, որից 24 ժամ տեղական գինի է ցայտում: Այն անվճար է և երբեք չի անջատվում:

Գյուղը ուխտագնացության երթուղու կարևոր կանգառներից է՝ մի վայր, որտեղ ամեն տարի հազարավոր մարդիկ են անցնում:

Այս ուխտագնացության ժամանակ նրանք այցելում են Օրտոնա տաճար, որտեղ պահվում են Հիսուս Քրիստոսի աշակերտ Թովմասի մասունքները:

Չմոռանանք, թե ինչպես էր Հիսուս Քրիստոսը ջուրը գինու վերածում: Ուրեմն, բոլորի համար անվճար և շուրջօրյա գործող գինու շատրվանը ուխտագնացությունն ավելի իմաստալից է դարձնում:

գինու շատրվան

Սա Իտալական գյուղերում տեղադրվող միակ գինու շատրվանը չէ, սակայն ի տարբերություն այս շատրվանի՝ օրինակ Մարինոյում տեղադրված նմանատիպ շատրվանից գինին հոսում է միայն խաղողի փառատոնի ժամանակ:

Գինեգործներները խրախուսում են բոլոր զբոսաշրջիկներին այցելել այդ վայրը, սակայն զգուշացնում են, որ այդ արտոնությունը չի վերաբերում «հարբեցողներին»:

գինու շատրվան

Մինչ օրս զբոսաշրջիկները ուրախությամբ ըմբոշխնել են համեղ գինին առանց միջադեպերի՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ Եվրոպան «կախարդական» վայր է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: