Աճուրդում վաճառվել է Մերելին Մոնրոյի զգեստը, որով նա երգել է Ջոն Քենեդիի համար. Լուսանկարներ և տեսանյութ
դիտումներ: 600
Այդ մասին Julien’s Auctions աճուրդի տունը հայտնել է թվիթերյան իր էջում:
Լոտի մեկնարկային արժեքը 3 միլիոն դոլար էր գնահատվել: Այդ զգեստը նախկինում արդեն մեկ անգամ վաճառվել է աճուրդում:
17 տարի առաջ այն գնել էր ֆինանսիստ Մարիտ Ցվեյգը` զգեստի համար 1,26 միլիոն դոլար վճարելով: Տարիներ շարունակ զգեստը պահվել է կարգավորվող միկրոկլիմայի պայմաններում:
Իսկ Julien’s Auctions աճուրդի տան նախագահ Դարեն Ջուլիենը հայտարարել էր, որ այդ լեգենդար զգեստը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հոլիվուդի, այլ նաև քաղաքականության և պատմության համար: