Հայերեն   English   Русский  

Թուրքիայում քննարկվում է զոհի հետ ամուսնանալու դեպքում բռնաբարողին չդատելու օրինագիծը


  
դիտումներ: 521

Թուրքիայի շուրջ հասունանում է հերթական սկանդալը, և այս անգամ` քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծի պատճառով: Բանն այն է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկել է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, որի համաձայն անչափահասի նկատմամբ սեռական բռնություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից` տուժողի հետ ամուսնանալու դեպքում:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ձգտելով արդարացնել օրենքի փոփոխության նախագիծը, նշել է, որ դա ամենևին էլ փորձ չէ «արդարացնելու բռնաբարությունը»: «Շատերը երիտասարդ տարիքում չգիտեն օրենքները, երեխա են ունենում, հայրը բանտարկվում է, երեխաները մոր հետ միայնակ են մնում: Սա բռնաբարությունը ներելու քայլ չէ»,- ասել է նա:

Օրենքի այս փոփոխությունը հավանության չի արժանացել երկրի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից:

Հասարակությունն էլ ավելի բուռն է արձագանքել դրան` ստորագրահավաք սկսվելով Change.org կայքում:

Նշենք, որ փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի նոյեմբերի 22-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: